Ռուսաստանում հինգ օր շարունակ աճում է կորոնավիրուսից մահացածների թիվը

Ռուսաստանում անցած օրում կորոնավիրուսից մահացել է հազար 75 հիվանդ: Մահացածների թիվը հինգ օր շարունակ աճում է: Ընդհանուր հաշվով Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 229 հազար 528 հիվանդ: 

Անցած օրում վարակվել է 37 հազար 678 մարդ: Ընդհանուր հաշվով համավարակի բռնկումից սկսած Ռուսաստանում ախտահարվել է մոտ 8 միլիոն 206 հազար մարդ:  Մայրաքաղաք Մոսկվայում մեկ օրում 7 հազար 803 մարդ է վարակվել: 

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի դաշնային շտաբի տվյալներով, վարակից պայմանական մահացությունը կազմում է 2 ամբողջ 8 տասնորդական տոկոս: Շտաբը նշում է, որ վերջնական թիվը հնարավոր կլինի պարզել միայն համավարակի ավարտից հետո: 

 

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը եվրոպական մի շարք երկրներից հետ է ընկնում բնակչության պատվաստման ցուցանիշով: Նա նշել է, որ «պատվաստման ցածր թիվը ռուսաստանցիների ցածր գիտակցության հետևանք է»: 

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button