Սաակաշվիլիին բանտում արյան փոխներարկում են կատարել

Հացադուլի մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում վատթարացել է և պահանջվել է արյան փոխներարկում: Այդ մասին հայտնել է Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:

«Փոխներարկումը հաջող է կատարվել, մեզ օգնեցին բանտի բժիշկները և շտապօգնության խումբը, դեռևս ամեն ինչ լավ է»,- ասել է Կիպշիձեն:

Նրա խոսքով, բանտի բժշկական կաբինետը նախատեսված չէ նման աշխատանքի համար, և փոխներարկումը կատարվել է «դաշտային պայմաններում»:

Կիպշիձեն հայտարարել է, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է փոխադրել քաղաքացիական հիվանդանոց:

Վրաստանի երրորդ նախագահը կալանավորվել է հոկտեմբերի 1-ին, նա Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել:

Վրաստանում նա մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և բողոքի ցույցերը բիրտ ուժով ցրելու հրամանի արձակման գործերով: Սաակաշվիլին կտրականապես հերքում է մեղադրանքները:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button