Գյումրիի ավագանում կլինի 5 ուժ, «Բալասանյան դաշինքն» առավելագույն մանդատներն է ստացել

Loading...

Գյումրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են: Ընտրատարածքային հանձնաժողովը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվել մանդատները: Այսպես, Գյումրու ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ, առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն` 14 մանդատ

«Քաղաքացիական պայմանագիր»` 11 մանդատ

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն` 4 մանդատ,

Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ,

«Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ:

Քանի որ քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ուստի, ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարը պետք է ընտրվի բաց քվեարկությամբ, ընդ որում, իրենց թեկնածուներին առաջադրելու հնարավորություն կունենան ավագանի անցած բոլոր ուժերը։ Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկին դա չհաջողվի, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button