Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2354-ով, բուժվածներինը՝ 1026-ով, գրանցվել է մահվան ևս 38 դեպք

Հայաստանում երեկ կատարվել է 16 հազար 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2354 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 1026-ով, գրանցվել է 38 մահվան դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 295 հազար 368 դեպք, որոնցից 260 հազար 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 հազար 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 992 հազար 595 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1258 է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button