Ղարիբաշվիլին զառանցանք և սադրանք է անվանել Սաակաշվիլիի փաստաբանի հայտարարությունը

Loading...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին զառանցանք և սադրանք է անվանել փաստաբան Նիկա Գվարամիայի հայտարարությունը, թե բանտային հիվանդանոցում իշխանությունները պատրաստվում են լիկվիդացնել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Սա կատարյալ անհեթեթություն է և սադրանք: Բնակչությունը հիանալի հասկանում է, թե ինչու են Սաակաշվիլիի կողմնակիցները ցանկանում խուճապ սերմանել հաջորդ շաբաթ օրը կայանալիք ընտրություններից առաջ: Այս շաբաթը լարված կլինի, և այլ կեղծ հայտարարություններ ևս կհայտնվել», — ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով` Սաակաշվիլիի օրոք բանտերում իրականում սպանվել ու խոշտանգվել են մարդիկ։ Վրաստանի գործադիրի ղեկավարը կրկին շեշտել է` անհրաժեշտության դեպքում նախկին նախագահին կտեղափոխեն բանտային հիվանդանոց, այլ ոչ թե քաղաքային կլինիկա, քանի որ Վրաստանում որևիցե բանտարկյալի համար բացառություններ չեն լինելու:

Վրաստանի երրորդ նախագահը ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձավ հոկտեմբերի 1-ին և նույն օրը ձերբակալվեց։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button