Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարում է, որ նախկին նախագահին «պատրաստվում են չեզոքացնել»

Loading...

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պատրաստվում են չեզոքացնել բանտում ձևական խռովության ընթացքում, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ` հայտարարել է նրա փաստաբանը:

Ըստ Նիկա Գվարամիայի` իրենք տեղեկություններ ունեն, որ իշխանությունները պատրաստվում են անկարգություններ հրահրել բանտում «Սաակաշվիլիին այսպես կոչված` բանտային հիվանդանոց տեղափոխելուց հետո, որը կավարտվի նրան չեզոքացնելով»: Փաստաբանը պնդել է, թե արդեն իսկ բանտային հիվանդանոց է տեղափոխվել մի քանի բանտարկյալ, որոնք էլ պետք է դառնան խռովության նախաձեռնողները:

Նա իշխանություններից պահանջում է առաջիկա մի քանի ժամում լուծել նախկին նախագահին հոսպիտալացնելու և կլինիկա տեղափոխելու հարցը, որտեղ հնարավոր կլինի ապահովել Սաակաշվիլիի անվտանգությունը։

Վրաստանի առողջապահության նախարարությանը կից ստեղծված բժիշկների խորհուրդը երեքշաբթի օրն այցելել էր Սաակաշվիլիին և խորհուրդ տվել նրան հոսպիտալացնել՝ կանխարգելման նպատակով:

Վրաստանի երրորդ նախագահը ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադարձավ հոկտեմբերի 1-ին և նույն օրը ձերբակալվեց։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button