Արևմտյան դիտորդները դժգոհ են Ուզբեկստանում կայացած նախագահական ընտրություններից

Loading...

Կիրակի օրը Ուզբեկստանում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին հետևած արևմտյան դիտորնդները քննադատում են նախընտարական արշավն, ինչպես նաև քվեարկության օրը արձանագրված զարգացումները։

«Երկու ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների գրանցման մերժումը, նախընտրական արշավի ընթացքում իրական մրցակցության բացակայությունն, ինչպես նաև քվեարկության օրը արձանագրված խախտումների մեծ թիվը՝ այս ամենը լուրջ խոչընդոտ է հանդիսանում երկրի ժողովրդավարացման ճանապարհին և անհապաղ լուծման կարիք ունի», — այսօր կեսօրին, Տաշքենդում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Հաուտալան։

Ուզբեկստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Միրզիյոևի օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսը՝ շուրջ 16 միլիոն մարդ։ Առաջինը, դեռ մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը, Շավքաթ Միրզիյոևին շնորհավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button