Գամալեայի կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ Sputnik V-ով «պատվաստված», ապա ծանր հիվանդացածների 80 տոկոսը գնել է վկայականը

Քաղաքացիների մոտ 80 տոկոսը, ովքեր ասում են, որ պատվաստվել են Sputnik V- ով, բայց միևնույն ժամանակ ծանր հիվանդացել են նոր կորոնավիրուսային վարակով, պատվաստման վկայականը գնել են: Այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Գինցբուրգը բացատրել է, որ հնարավոր է ստուգել՝ արդյոք մարդը պատվաստվե՞լ է Sputnik V-ով, թե՞ ոչ՝ օգտագործելով մարկերների առկայության հատուկ անալիզ. – «Մենք տեսնում ենք, որ մարդկանց 80 տոկոսի դեպքերում այդ մարկերները բացակայում են»։

Նա նաև ենթադրել է, որ պատվաստման վկայականներ գնելու այսօր հայտնի դեպքերը իրականում տեղի ունեցածի միայն մի մասն են: «Մարդիկ փող են ծախսում, հետո իրենց փողերի դիմաց հիվանդանում են ու մահանում, իրենք իրենց խաբում են», – ընդգծել է Գինցբուրգը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button