Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Ասլանյան» դաշինքով։ Այդ մասին նա երեկ ուշ երեկոյան հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։

2016 թվականին Հանրապետական կուսակցության ցուցակով համայնքի ղեկավար ընտրված Ասլանյանը խոշորացված Վանաձորի բնակիչներին ուղղված ուղերձում չի հայտնել, թե որ քաղաքական ուժերն են ընդգրկված նորաստեղծ դաշինքում։ «Ազատության» հարցն այս մասին երեկ անպատասխան թողեց, այսօր էլ չի պատասխանում մեր զանգերին։

Վանաձորը 5 տարի ղեկավարած Մամիկոն Ասլանյանը պաշտոնից հեռացել է հոկտեմբերի 12-ին։ Վարչապետի որոշմամբ, նրա պաշտոնում նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վանիկ Օհանյանը, որ իշխող ուժի թեկնածուն չի լինելու առաջիկա ընտրություններին։ Այդ մասին հայտարարել էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ նրան համայնքապետարանի աշխատակազմին ներկայացնելիս։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button