Բուհերը կանցնեն հեռավար ուսուցման, դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի

Մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունները հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ը կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Նախարարությունը գրություն է ուղարկել նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին` անցնելու հեռավար ուսուցման:

Աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար կերկարաձգվի մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1184-ով՝ հասնելով 296 հազար 552-ի:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button