Իրանն ամբողջությամբ պատվաստել է բնակչության ավելի քան մեկ երրորդին

Իրանը ամբողջությամբ պատվաստել է բնակչության ավելի քան 35 տոկոսին, հաղորդում է Իսլամական Հանրապետության պաշտոնական ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ է ստացել Իրանի բնակչության 60 տոկոսը։ Իրանում պատվաստումներն իրականացվում են բրիտանաշվեդական AstraZeneka, ռուսական Sputnik V, ինչպես նաև չինական և հնդկական պատվաստանյութերով։

Կիրառվում է նաև Իրանում արտադրված Iran Barakat դեղամիջոցը, որով պատվաստվել են երկրի ղեկավարները, մասնավորաբար գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button