Ճապոնիայի արքայադուստր Մակոն սիրո պատճառով զրկվեց արքայադստեր կարգավիճակից

Ճապոնիայի արքայադուստր Մակոն սիրո պատճառով զրկվեց արքայադստեր կարգավիճակից։ Նա ամուսնացավ շարքային քաղաքացու` քոլեջի իր նախկին դասընկեր Կեյ Կոմուրոյի հետ։

Կոմուրոն 2018-ին Նյու Յորք էր մեկնել իրավաբանություն սովորելու ու Ճապոնիա է վերադարձել այս տարվա սեպտեմբերին։ Նրանց ամուսնության վկայականն այսօր ներկայացվել է կայսերական պալատ և ընդունվել է որպես պաշտոնական փաստաթուղթ, հայտնել է կայսերական տան գործերի կառավարչությունը։

Կեյ Կոմուրոյի ամերիկյան անձնագրային հարցերը լուծելուց հետո նրանք պատրաստավում են ապրել Նյու Յորքում։ Արքայադստեր ամուսնությունը միանշանակ չի ընդունվել հանրության և մամուլի կողմից։ Հարսանեական որևէ արարողություն չի անցկացվելու։

Մակոն հրաժարվել է նաև ավելի քան մեկ միլիոն դոլարից, որը հատկացվում է կայսերական ընտանիքից հեռացող անդամներին։

Այսօր առավոտյան Մակոն լքեց կայսերական պալատը՝ զուսպ հրաժեշտ տալով ծնողներին և քրոջը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button