Էրդողանը հետ է կանգնել արևմտյան երկրների դեսպաններին արտաքսելու որոշումից

Թուրքիայի նախագահը հետ է կանգնել 10 արևմտյան երկրների դեսպաններին արտաքսելու որոշումից; Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ դեսպանները հրաժարվել են իրենց ավելի վաղ հայտնած դիրքորոշումից և այսուհետ ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում։

Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ դեսպանները Թվիթերում հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան՝ չեն պատրաստվում խառնվել Թուրքիայի ներքին գործերին։

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրահանգել էր արտգործնախարարությանը արտաքսել 10 դեսպաններին՝ այն բանից հետո, երբ նրանք կոչ էին արել ազատ արձակել թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային, որ մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button