Մոլդովան 1 մլն խմ գազ է գնել Լեհաստանից

Մոլդովայի կառավարությունը հայտնել է, որ մեկ միլիոն խորանարդ մետր բնական գազ է գնել Լեհաստանից` այն բանից հետո, երբ չի կարողացել գազի մատակարարման շուրջ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ։

Անցած շաբաթ Մոլդովան արտակարգ դրություն էր հայտարարել, երկրում էներգետիկ ճգնաժամ էր սկսվել՝ «Գազպրոմ»-ի հետ կնքած պայմանագիրն ավարտվել էր, իսկ նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնություն այդպես էլ չէր ստացվել։ «Գազպրոմ»-ը երկարաձգել էր պայմանագիրը մինչև հոկտեմբերի վերջ, սակայն մեկ խորանարդ մետր գազի գինը բարձրացրել էր 550 դոլարից՝ հասցնելով 790 դոլարի։

Չնայած Լեհաստանից գազի գնմանը՝ Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ Քիշնևը հետաքրքրված է «Գազպրոմ»-ի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցում և շարունակում է բանակցությունները ռուսաստանյան ընկերության հետ։

Մոլդովան նաև «Գազպրոմ»-ին ավելի քան 700 միլիոն դոլար է պարտք արդեն մատակարարված գազի համար, «Գազպրոմ»-ից պնդում են, որ Մոլդովան պետք է պարտավորվի առաջիկա երեք տարում այդ պարտքը մարել, այլապես կարող են գազի մատակարարումը դադարեցնել դեկտեմբերի 1-ից։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button