Այսօր «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացի՝ անգիտակից վիճակում, հայտնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, վերջինիս 19-ամյա քույրը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
Ըստ Կոմիտեի՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում եղել է տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որտեղից գազը ռետինե խողովակով տեղափոխվել է խոհանոց, ծխատար և օդատար ուղիներ չեն եղել։ Կատարված ստուգման արդյունքում խոհանոցում առկա է եղել գազի արտահոսք։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: