Թուրքիայի հետ տարաձայնությունները լուծելու լավագույն ճանապարհը երկխոսությունն է․ Նեդ Փրայս

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կարծում է՝ Թուրքիայի հետ տարաձայնությունները լուծելու լավագույն ճանապարհը երկխոսությունն է։ Պետդեպարտամենտի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հետ կանգնեց 10 դեսպաններին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դեսպանին անցանկալի անձ ճանաչելու մտքից։

«Բայդենի վարչակազմը ձգտում է Թուրքիայի հետ համագործակցել ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի հետ, մենք կշարունակենք երկխոսությունը որևէ տարաձայնություն լուծելու համար», – երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button