Ադրբեջանական զինուժը մնում է ՀՀ տարածքում․ԱԳՆ

Loading...

Երեկ սահմանին տեղի ունեցածը հետևանք է նաև միջազգային գործընկերների ու հանրության՝ ադրբեջանական ագրեսիային պատշաճ և հասցեական չարձագանքելու, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարն՝ ընդունելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

«Ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ»,-արձանագրել է Արարատ Միրզոյանը, շեշտելով՝ Հայաստանն ակնկալում է, որ իր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունը՝հորդորելու Բաքվին դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։

Վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային պայմանագրերը՝ Միրզոյանը պնդել է, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի վրա:

Միրզոյանը նաև համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստանի հետ սահմանագիծ, Հայաստանի տարածք, «փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից»։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը», — եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button