«Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը». Արմեն Գրիգորյանը՝ Պատրուշևին

Loading...

«Ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը», — հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ռուսաստանի ԱԽ խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպմանը՝ ռուս գործընկերոջը ներկայացնելով «Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը»:

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է, թե Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։

Հայկական կողմը հաղորդում է 1 զոհի և 13 գերեվարված զինծառայողի մասին, ևս 24-ի ճակատագիրն անհայտ է: Ադրբեջանն ունի 7 զոհ և 10 վիրավոր:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button