Թուրքիայում դրական են գնահատում Պենտագոնի ներկայացուցիչների հետ վերջին բանակցությունները

Loading...

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը դրական է գնահատում նախօրեին Վաշինգտոնում՝ Պենտագոնի ներկայացուցիչների հետ կայացած բանակցությունները։ Այս մասին նշված է գերատեսչության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ում կայացել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունների՝ պաշտպանական հարցերով բարձր մակարդակի խմբերի նիստը։ Այն ընթացել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր», — տեղեկացնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հաջորդ նմանատիպ նիստը նախատեսվում է անցկացնել Թուրքիայի տարածքում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button