Ռուսաստանի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի՝ MTC-ի ներկայացուցիչները այսօր տեղեկացրել են, որ ընկերության հայաստանյան դուստր ձեռնարկության՝ Viva- MTC-ի գործունեությանը առնչվող որոշ դրվագներ փոխանցվել են ԱՄՆ արդարադատության նախարարությանն ու Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)։
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ խոսքը MTC-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված մի շարք ֆինանսական օպերացիաների մասին է։
«ԱՄՆ արդարադատության նախարարությունից ու Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովից խնդրել են հավելյալ տեղեկատվություն տրամադրել այդ փոխանցումների վերաբերյալ», – նշել են MTC-ի ներկայացուցիչները՝ հավելելով, որ ընկերությունը Հայաստանում իրականացված փոխանցումների փաստով նաև ներքին հետաքննություն կիրականացնի՝ ամերիկյանին զուգահեռ։
«Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ խնդրահարույց փոխանցումների մասին տեղեկությունները ի հայտ է եկել MTC-ի՝ Ուզբեկստանում գործող դուստր ձեռնարկությունում իրականացված ստուգումների ժամանակ