Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ բռնություններից

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում Երևանին և Բաքվին առկա տարաձայնությունները հանգուցալուծել խաղաղ ճանապարհով։

«Ավելի քան քսան տարի առաջ, Եվրոպայի խորհրդին անդամակցելու ընթացքում, թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պարտավորվել էին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ պարտավորությունը անփոփոխ է և պետք է անշեղորեն կատարվի»՝-նշել է Պեյչինովիչ-Բուրիչը։ ԵԽ Գլխավոր քարտուղարը նաև իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց՝ «տարաձայնությունների խաղաղ լուծման ճանապարհին Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերվող մշտական օժանդակությանը»։

«Մենք պատրաստ ենք օժանդակել Եվրոպայի խորհրդի անդամ երկու պետությունների միջև երկխոսությանը, որը միտված կլինի կողմերի միջև վստահության ամրապնդմանը և կնպաստի հաշտեցման գործընթացին», – նշել է կազմակերպության ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button