Նախագահը Սինգապուրի ֆորումի շրջանակում հանդիպումներում ներկայացրել է իրավիճակը Հայաստանի սահմաններին

Նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում է։

Ըստ նախագահի գրասենյակի, Bloomberg New Economy Forum-ի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներում Արմեն Սարգսյանը Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում սահմաններին ստեղծված իրավիճակը ներկայացրել է մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներին, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։

Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։

Հայաստանը հայտարարեց, որ դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button