Պեսկով․ Նոր ռուս-հայ-ադրբեջանական գագաթնաժողովի համար անհրաժեշտ է բոլոր երեք ղեկավարների համաձայնությունը

Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման անցկացումը։ Այդ մասին այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, սակայն, որ նման բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ է լինելու բոլոր երեք երկրների ղեկավարների համաձայնությունը։

«Կասկած չկա, որ ինչ-որ մի փուլում շփումներ անհրաժեշտ են լինելու։ Բայց որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է բոլոր երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը», – հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Խոսելով երեկ տեղի ունեցած սահմանային մարտերի մասին՝ Պեսկովը հիշեցրել է, որ դրանց դադարեցման գործում որոշիչ դերակատարություն է ունեցել պաշտոնական Մոսկվան։ «Ակտիվ ջանքեր էր գործադրում նախևառաջ նախագահ Պուտինը։ Երեկ նա զրուցել է Հայաստանի վարչապետի հետ։ Այդ միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կողմերին զսպվածության կոչ անել։ Ռուսական կողմը հետագայում ևս կանի դա», – հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button