Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով․ Զախարովա

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով, այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում է լարվածության նվազեցմանն ուղղված համատեղ աշխատանքը։ Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ նոր միջադեպերից», – ասել է Զախարովան։

Խոսելով 1997 թվականին կնքված «Բարեկամության և փոխօգնության մասին» հայ-ռուսական համաձայնագրի մի շարք դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման մասին` Զախարովան նշել է. «Ռուսաստանը պատասխանատու կերպով է վերաբերվում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ստանձնած պարտավորություններին»։

«Երկկողմ ձևաչափում համապատասխան խորհրդակցություններ են ընթանում», – հավելել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարը։

Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով երեկ բանավոր ընթացակարգով դիմել է ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագիրը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ նախապատրաստվում է Երևանի գրավոր դիմումը Մոսկվային։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button