Հատուկ չվերթով Բաքվից այսօր Երևան է տեղափոխվել երեկ ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին` գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հաղորդել էր մեկ զոհի մասին:
Մուրադովին ընդունել է պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով ռազմական գործողությունների մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ, որոնց թիվը, նախնական տվյալներով, 13-ն է:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ, հավելում է պաշտպանական գերատեսչությունը: