«Մենք միայնակ չենք թողնի եղբայրական Ադրբեջանին։ Եկեք տեսնենք, թե ինչ քայլեր ձեռնարկեց Ադրբեջանը՝ հողերի վերադարձից հետո։ Շատ կարևոր ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստում են տարածաշրջանում կայունության հաստատմանը, առաջարկվեց համապարփակ խաղաղ համաձայնագիր կնքել։ Հայաստանը, սակայն, կրակի դադարեցումից անմիջապես հետո ներթափանցեց Ադրբեջանի տարածք և հարձակում իրագործեց ադրբեջանցի զինվորականների վրա։ Դա ահաբեկչական հարձակում էր», – հայտարարել է Չավուշօղլուն:
«Երևանը պետք է հասկանա, որ նման սադրանքներն անիմաստ են։ Դրանք երբեք որևէ արդյունքի չեն հանգեցնի», – պնդում է թուրքական դիվանագիտության ղեկավարը։