ԱՄՆ պաշտպանության նախարարը խորը մտահոգություն է հայտնում Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ

Loading...

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ, որը, պաշտոնական Վաշինգտոնի պնդմամբ, զորքեր է կուտակում Ուկրաինայի սահմանի մոտ և հակաարբանյակային զենք է փորձարկել։

«Մենք խորապես մտահոգված ենք այս կապակցությամբ», — Պենտագոնում լրագրողներին ասել է Օսթինը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանին կոչ անել պատասխանատու գործել և ավելի թափանցիկ լինել:

«Մենք հստակ չգիտենք, թե ինչ է մտածել Պուտինը, բայց այս տեղաշարժերը, անշուշտ, գրավում են մեր ուշադրությունը», — ընդգծել է Պենտագոնի ղեկավարը և շարունակել․ — «Ես Ռուսաստանին կոչ կանեի ավելի թափանցիկ լինել իր մտադրությունների հետ կապված: Մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մնում է անփոփոխ»։

Պաշտոնական Մոսկվան հերքում է վերոհիշյալ մեղադրանքները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button