Երևանն ու Բաքուն կրկին մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու մեջ

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե չնայած ռուսական կողմի միջնորդությամբ նախօրեին հաստատված հրադադարին՝ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։

Պաշտոնական Բաքուն էլ Երևանին է մեղադրում «սադրանքները շարունակելու համար»։ «Նոյեմբերի 17 ի երեկոյան Հայաստանի Զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից թիրախավորել են Թովուզի շրջանում տեղակայված դիրքերը», — հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Այսօր առավոտյան՝ ժամը 10-ի դրությամբ, ըստ հայկական կողմի, իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է։

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button