Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

Loading...

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։

Ընտրությունը տեղ է ունեցել երեկ՝ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Հայաստանը ստացել է առավելագույն 146 ձայն՝ առաջին տեղով ընտրվելով Գործադիր խորհրդի կազմում։ Երեք թափուր տեղերի համար ներկայացված էին Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի թեկնածությունները:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ`1992թ.ից ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը բաղկացած է 58 անդամ երկրներից և իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ կարևորագույն մարմինն է Գլխավոր համաժողովից հետո։ Գործադիր խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ և վերջինիս հիմնական գործառույթն է Գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումների պատշաճ իրականացման ապահովումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button