Միրզոյանն ու Զասը քննարկել են անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի դիտարկումը

Loading...

Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նրանք քննարկել են Հայաստանի արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը, հաղորդում է Արտգործնախարարությունը:

Արարատ Միրզոյանը նաև շեշտել է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը:

ՀԱՊԿ-ի կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկություն դեռևս չկա:

Զասը երեկ ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի ընթացքում հայտարարել էր` չնայած գործադրվող ջանքերին լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով պահպանվում է:

Երկու օր առաջ արևելյան սահմանագոտում ինտենսիվ մարտեր էին, Հայաստանը հայտարարեց, որ դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button