Պարզվել է զինծառայողի ինքնությունը, ում դին երեկ տեղափոխվել է Երևան՝ 31-ամյա սպա Տարոն Սահակյան

Loading...

Պարզվել է նոյեմբերի 16-ի մարտերի մասնակից զինծառայողի ինքնությունը, ում դին երեկ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել , հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ այդ սպան 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանն է։

Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ երեկ ուշ երեկոյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով, պատասխան գործողություններով կրակը լռեցվել է։

Այսօր ժամը 10-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։ Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվել է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button