ԵԱՀԿ գործող նախագահն ու Սերգեյ Լավրովը վաղը կքննարկեն ղարաբաղյան խնդիրը

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն վաղը Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի արտգործնախարարի հետ։

Ըստ ռուսական կողմի, «նախատեսվում է քննարկել հարցերը, որոնք վերաբերում են ԵԱՀԿ-ի աջակցությանը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ուկրաինական ժգնաժամը, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցեր։

ԵԱՀԿ գործող նախագահն ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել հրադադարը պահպանելու և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button