Սեփական արտադրության նոր զենիթահրթիռային համակարգ է փորձարկել

Սեփական արտադրության նոր զենիթահրթիռային համակարգ է փորձարկել

17:35  
04 Հունիս 2021   
1232

Իրանը մշակել է փոքր հեռահարության նոր զենիթահրթիռային համակարգ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Jane’s պարբերականը, հավելելով, որ համակարգը ստացել է 9 Dey անվանումը։

Այն ստեղծվել է Khordad-3 միջին հեռահարության ԶՀՀ-ի հիմքի վրա, որն իր հերթին համեմատելի է ռուսական «Бук М1»-ի հետ։ Համակարգի բնութագրիչները չեն բացահայտվում, սակայն ռադարն ու տրանսպորտային բազան նույնն են, ինչ Khordad-3-ինը։

Համակարգը ունի երկու կոնտեյներ, ամեն մեկում չորս հրթիռ։ Նախատեսված է թեւավոր հրթիռների չեզոքացման համար, ինչպես նաեւ անօդաչուների, ուղղաթիռների դեմ պայքարի, ինչպես նաեւ ինքնաթիռներից արձակված ավիառումբների չեզոքացման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ:
Իրան  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button