16:36 Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել Է արտադրությունը հրդեհից հետո

Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել Է արտադրությունը հրդեհից հետո

16:36  
04 Հունիս 2021   
1274

Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել Է աշխատանքը խոշոր հրդեհից հետո, որն սկսվել Էր հունիսի 2-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 4-ին այդ մասին հայտարարել Է նավթավերամշակման գործարանի գործադիր տնօրեն Համիդ Արմանֆարը:

«Հաշվի առնելով, որ հրդեհը լիովին մարվել Է (…), Թեհրանի նավթավերամշակման գործարանը վերսկսել Է արտադրությունը»,- մեջբերում Է նրա խոսքը IRNA գործակալությունը: Արմանֆարը հավելել Է, որ այս պահին «նավթավերամշական գործարանում արտադրությունն իրականացվում Է առանց որեւԷ խնդրի»: Թեհրանի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհն սկսվել Էր հունիսի 2-ի երեկոյան: Բռնկվել Էր 20 հազար բարել տարողությամբ վառելիքի պահոցը:

Հունիսի 3-ին Իրանի նավթի փոխնախարար Ալիռըզա Սադեղ Աբադին հայտնել Է, որ Թեհրանի նավթավերամշական գործարանում հրդեհը լիովին մարվել Է: Ըստ որում գործարանը ժամանակավորապես դադարեցրել Էր իր աշխատանքը մարման եւ ծագած խնդիրների վերացման ժամանակ: Թեհրանի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն Է երկրում՝ ապահովելով Իրանի նավթավերամշակման կարողությունների շուրջ 15 տոկոսը: Գործարանն արտադրում Է բենզին, դիզելային վառելիք, գազայուղ, մազութ եւ այլ նավթամթերքներ: Գործարանը գտնվում Է Թեհրանի նահանգի հարավային մասում:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Թեհրան  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button