16:42 Ճապոնիան Չինաստանին բողոք Է հայտարարել վիճելի կղզեխմբի մերձակայքում նրա նավերի գտնվելու պատճառով

Loading...

Ճապոնիան Չինաստանին բողոք Է հայտարարել վիճելի կղզեխմբի մերձակայքում նրա նավերի գտնվելու պատճառով

16:42  
04 Հունիս 2021   
884

Ճապոնիան բողոք Է հայտարարել Չինաստանին Արեւելա-չինական ծովում Սենկակի (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի պարեկային նավերի երկարատեւ գտնվելու կապակցությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի ԱԳ նախարարության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին: Նա նշել Է, որ չինական նավերի մուտքը ծովի այդ շրջան, ինչպես նաեւ դրանց պարբերաբար ներթափանցումը Ճապոնիայի տարածքային ջրեր նկատվում Է արդեն 112 օր: «Դա չափազանց կարեւոր Է, մենք վճռական բողոք ենք հայտարարել»,-ընդգծել Է նախարարը:

NHK հեռուստաալիքը, հաղորդելով չինական նավերի մասին, նշել Է, որ չինական նավերը ոչ միայն մտել են Ճապոնիայի տարածքային ջրեր, այլեւ մոտեցել են ճապոնական ձկնորսական նավերին: Ճապոնիայի առափնյա պահպանության ուժերը շարունակում Է գտնվել մարտական պատրաստության վիճակում: Առափնյա պահպանությունն իր մեկնաբանության մեջ հայտարարել Է, որ միջազգային եւ ներքին օրենսդրությանը համապատասխան վճռական գործողություններ կձեռնարկի լարվածության Էսկալացիան կանխելու նպատակով: Կղզեխումբը փաստորեն վերահսկում Է Ճապոնիայի կողմից:

Այս երկրի կառավարությունը պնդում Է, որ կղզին Ճապոնիայի տարածքի անքակտելի մասն Է պատմության եւ միջազգային իրավունքի տեսակետից: Չինաստանը քանիցս հայտարարել Է, որ Դյաոյույդաո կղզեխումբը եւ դրա հարակից կղզիները հնագույն ժամանակներից չինական տարածք Է, եւ Չինաստանն անվիճելի ինքնավարություն ունի այդ կղզիների նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Ճապոնիա  

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button