Նոբելյան դափնեկիրները G7-ին կոչ են արել ակտիվացնելու կլիմայի պաշտպանության ջանքերը
04 Հունիս 2021
886
Նոբելյան մրցանակի ավելի քան 120 դափնեկիրներ Մեծ Բրիտանիայում Յոթի խմբի (G7) երկրների գագաթնաժողովի նախօրեին ստորագրել են հռչակագիր, որտեղ պետությոնների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ են արել ակտիվացնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի ջանքերը:
Հունիսի 4-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Պոտսդամի կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման ինստիտուտը (PIK):
«Աշխարհը վտանգի Է ենթարկվում ունենալու հեռագնա անդառնալի փոփոխություններ կենսոլորտում»,- նշված Է հռչակագրում: Ըստ որում նշված Է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիրները պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կոչ են անում հնարավորինս ավելի շուտ միջոցներ ձեռնարկելու մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կիսով չափ կրճատելու ուղղությամբ: «Անցնում Է ժամանակը, որի ընթացքում կարելի Է կանխել անդառնալի փոփոխությունները»,- ընդգծված Է փաստաթղթում:
Ապրիլի վերջին Նոբելյան մրցանակի դափնեկիրները եւ գիտության, տնտեսության եւ մշակույթի այլ գործիչներ կատարել են մտքերի փոխանակություն այն գործողությունների շուրջը, որոնք կարող են ընթացիկ տասնամյակում ձեռնարկվել բոլորի համար լավագույն ապագա ապահովելու նպատակով: PIK-ի ղեկավար Յոհան Ռոկստրյոմը հայտարարել Է, որ նախկինում երբեք նման ակնհայտ կոչ չի եղել մարդկությանը Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից: «Նրանք հանգում են այն եզկացության, որ մեր հանդեպ ծառանում են անթույլատրելի ռիսկեր: Ռիսկերը վիթխարի են, անհրաժեշտ միջոցները կլինեն աննախադեպ»,- եզրափակել Է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Նոբելյան-դափնեկիր
G7