Freedom House-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին՝ մեխանիզմներ կիրառել հետագա էսկալացիաները կանխելու համար

Loading...

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով», որոնց արդյունքում երկու կողմից էլ զինվորականներ են զոհվել և վիրավորվել։

«Կալանավորված զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, և տրամադրվեն նրանց հայրենադարձության մանրամասները», — ասված է կազմակերպության հայտարարությունում, որ տեղադրված է թվիթերյան էջում։

Հայաստանի արևելյան սահմանագոտում նոյեմբերի 16-ին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։

Հայկական կողմն ունի 1 զոհ և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի ճակատագիրն անհայտ է, Ադրբեջանը՝ 7 զոհ և 10 վիրավոր

Կազմակերպությունը կոչ է արել շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կիրառել խաղաղության ամրապնդմանն ուղղված մարդակենտրոն մեխանիզմներ՝ տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու համար, ներառյալ՝ այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները և կապահովեն թափանցիկություն ռազմական գործողություններում:

Freedom House-ը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ թափանցիկ հետաքննություն իրականացնել քաղաքացիական անձանց և կալանավորված զինվորականների մարդու իրավունքների խախտումների ցանկացած մեղադրանքների վերաբերյալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button