Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները: Նախ կազմով հանդիպումն է, որին կհաջորդի արդեն ընդլայնված կազմով նիստը:
Օրակարգում բազմաթիվ տնտեսական հարցեր են։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը կքննարկեն նախորդ տարվա առևտրային ցուցանիշները, օրակարգում ներառված են գյուղատնտեսությանը, բեռնափոխադրումներին, դեղամիջոցներին վերաբերող հարցեր։