Ամերիկյան կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որի հեղինակներն առաջարկում են Միացյալ Նահանգների կառավարությանը 2024 թվականից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում չճանաչել նրա լեգիտիմությունը։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Քոենի և հանրապետական Ջո Ուիլսոնի հեղինակած բանաձևն ընդունվելու դեպքում կկրի խորհրդատվական բնույթ։ Ռուսաստանի Դաշնային խորհրդից ի պատասխան հայտարարել են, որ եթե Կոնգրեսը նման բանաձև ընդունի, ապա դա կհանգեցնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների խաթարման, փաստաթուղթն էլ գնահատել «ընտրություններին միջամտելու փորձ»։
Անցած տարի Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները ընկալվեցին որպես նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր մասնակցությունից առաջ իշխանությունն ամրապնդելու ջանքերի կարևոր մաս։ Այդ փոփոխություններով զրոյացվեց նախագահական պաշտոնավարման ժամկետը, ինչը թույլ է տալիս գործող նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվել 2024 և 2030 թվականներին: