«Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում». Ալեքսանդր Ֆոմին

«Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում». Ալեքսանդր Ֆոմին

17:26  
03 Հունիս 2021   
542

Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում, և հակառակորդների դոկտրինալ սահմանումն արդեն ընթացքի մեջ է, կարծում է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Նրա կարծիքով, այսօր աշխարհում կան մի քանի միտումներ, որոնք առաջացնում են անվտանգության ամենալուրջ մարտահրավերներն ու սպառնալիքները:

«Նախ, այսօր մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ձևավորմանը: Մենք տեսնում ենք, որ երկրներին փորձում են ներքաշել նոր «սառը պատերազմում»` պետությունները բաժանելով «յուրայինների» և «օտարների», միևնույն ժամանակ «օտարները» դոկտրինալ փաստաթղթերում հստակ սահմանված են որպես հակառակորդ»,-ասել է Ֆոմինը RT-ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերությունների առկա համակարգը և անվտանգության ճարտարապետությունը համակարգայնորեն ոչնչացվում են, իսկ միջազգային կազմակերպությունների դերը նսեմացվում է:

Փոխնախարարը հավելել է, որ միջազգային իրավունքի փոխարեն կարգ է սահմանվում, «որը հիմնված է որոշակի կանոնների վրա, որոնք չգիտես` ով է առաջարկել, որոնք ոչ մի տեղ չեն գրվել և հարմար են միայն նրանց, ովքեր, ըստ էության, ստեղծել են այդ կարգը»:

Միևնույն ժամանակ, ի հայտ են գալիս սկզբունքորեն նոր տեսակի զենքեր, որոնք արմատապես փոխում են ուժերի հարաբերակցությունը, զինված դիմակայությունը թափանցում է նոր ոլորտներ՝ տիեզերք և կիբերտարածություն: Այս ամենը բերում է պատերազմի սկզբունքների և մեթոդների փոփոխության, ընդգծել է Ֆոմինը:

Նրա խոսքերով` այս բոլոր թեմաները կքննարկվեն Մոսկվայի 9-րդ միջազգային անվտանգության համաժողովում, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 22-ից 24-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Ալեքսանդր-Ֆոմին  

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button