Եվրոպայում համավարակի հերթական հզոր ալիքն է, տարբեր երկրներում խստացումներ են մտցվում

Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի հերթական հզոր ալիքի ֆոնին Չեխիան խստացնում է կանոնները չպատվաստվածների համար՝ նրանց արգելվում է մասնակցել հասարակական միջոցառումների, մուտք գործել մշակութային հաստատություններ, սննդի օբյեկտներ, վարսավիրանոցներ և այլն, ինչը նախկինում հնարավոր էր թեստի բացասական պատասխանով։ Թեստավորումը կխստացվի չպատվաստված քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են շարունակել աշխատանքի գնալ։ Այսօր Չեխիայում ամբողջությամբ պատվաստված է բնակչության մոտ 56 տոկոսը։

Հարևան Սլովակիայի իշխանությունները նույն կերպ են գործում՝ երկրում չպատվաստվածների համար երեք շաբաթով փակ կլինի մուտքը հասարակական սննդի և զվարճանքի վայրեր։ Այդուհանդերձ, կարելի է գնալ խանութ, դեղատուն, ինչպես նաև աշխատել՝ թեստի բացասական պատասխանի դեպքում։

Հունգարիայում իշխանությունները որոշել են սահմանափակումներ չկիրառել, սակայն հնարավորինս դյուրացրել են պատվաստումների արշավը։ Այժմ ցանկացողները ցանկացած հարմար ժամանակ կարող են առանց գրանցվելու այցելել պատվաստման կենտրոններ։

Գերմանիայում, որտեղ գրանցվում է դեպքերի օրական ռեկորդային աճ, խորհրդարանը հաստատել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ, դրանց թվում՝ բնակչության որոշակի խմբերի, օրինակ՝ ծերանոցներում աշխատողների, պարտադիր պատվաստումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button