Լավրովը վստահ է՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կլինի

Loading...

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի», — ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե երեք առաջնորդների հանդիպում է նախապատրաստվում տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարեց, որ հայկական կողմը «ինքնանպատակ հանդիպումների կողմնակից չէ», և հանդիպման մասով հստակ պայմանավորվածություն չկա։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button