Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ վարչապետների ընդլայնված կազմով նիստին

Loading...

Հայաստանը բախվում է իր անվտանգությանն սպառնացող լուրջ մարտահրավերների, այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը», — մասնավորապես ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը։

Այսօրվա նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։

Երեկ կայացել է կառավարությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպումը, քննարկվել են առևտրի պայմանների պարզեցման և տնտեսական այլ հարցեր:

Մանրամասները՝ քիչ անց

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button