«ՌԴ նախագահը պատրաստ է ԱՄՆ առաջնորդի հետ զրուցել ցանկացած թեմայի շուրջ». Պեսկով

Loading...

«ՌԴ նախագահը պատրաստ է ԱՄՆ առաջնորդի հետ զրուցել ցանկացած թեմայի շուրջ». Պեսկով

14:07  
04 Հունիս 2021   
615

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Բայդեն-Պուտին սպասվող հանդիպմանը:

Նա, մասնավորապես, նշել է՝ սպասվող հանդիպման ընթացքում Պուտինը պատրաստ է պարզաբանումներ տալ ցանկացած, այդ թվում՝ Բելառուսի թեմայի շուրջ:

Անդրադառնալով ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովի տևողությանը՝ Պեսկովը մանրամասնել է, որ այն կտևի այնքան ժամանակ, որքան Պուտինն ու Բայդենը նպատակահարմար կգտնեն:

«Խստորեն նախատեսված ժամանակ չկա»,- ընդգծել է պաշտոնյան:

Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ Ուկրաինայի թեմային անդրադարձին, ապա Պեսկովը չի բացառել նաև դրա քննարկումը:

Մամուլի քարտուղարը, խոսելով հանդիպման ձևաչափի մասին, տեղեկացրել է նաև, որ երկրների առաջնորդները կհաղորդակցվեն ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ, հավանական է, պատվիրակությունների կազմով:

Hayatsk.info

Հեշթեգներ:
Պեսկով  

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button