Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս ծանր վիճակից. Պուտին
11:49
04 Հունիս 2021
595
04 Հունիս 2021
595
Ռուսաստանի տնտեսությունը դուրս է գալիս կորոնավիրուսային համավարակի ֆոնին առաջացած բարդ իրավիճակից:
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (SPIEF) ներդրումային համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
«Ընթացիկ աշխատանքը շարունակվում է՝ չնայած ցանկացած դժվարության, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված», – ասել է նա ու հավելել՝ դրա լավագույն հաստատումն «ընդհանուր առմամբ Ռուսաստանի տնտեսության աշխատանքի արդյունքն է» :
Բացի այդ, պետության ղեկավարը նշել է, որ գործարարների շնորհիվ երկրին հաջողվում է հաղթահարել այն դժվարությունները, որոնց ամբողջ աշխարհը բախվել է 2020 թվականին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ