Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր. ТАСС

Loading...

Հեռախոսազրույց են ունեցել Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն: Ռուս և թուրք արտգործնախարարները ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով թուրքական դիվանագիտական գերատեսչությունում իր աղբյուրը։

«Մեր նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային մի շարք հարցեր»,- ռուսաստանյան լրատվամիջոցին ասել է անանուն աղբյուրը` առանց մանրամասներ հայտնելու։

Մոսկվան ու Անկարան հեռախոսազրույցի մասին պաշտոնապես դեռ չեն հայտնել։ Նոյեմբերի 15-ին էլ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն «մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, գլխավորապես Սիրիայում վերջին իրադրության վերաբերյալ»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button