Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարները

Loading...

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը նախօրեին Վաշինգտոնում հանդիպել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի հետ և միասնականության կոչ արել՝ Ուկրաինայի դեմ ռուսական նոր ագրեսիան կանխելու համար։

«Այդ հնարավոր լարվածությունը, անկասկած աղետալի հետևանքներ կունենա ամբողջ Եվրոպայի համար։ Տեղի կունենա՞ արդյոք՝ մեծապես կախված է քաղաքակիրթ աշխարհի վճռականությունից և միասնականությունից՝ կանխելու ագրեսիան», — հայտարարել է ուկրաինացի նախարարը։

Պենտագոնի ղեկավարն էլ, իր հերթին, նշել է, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ակտիվությանը։ «Եվ մենք հստակ արտահայտել ենք Ռուսաստանի ապակայունացնող գործունեության կապակցությամբ մեր մտահոգությունը» ,- հայտարարել է Օսթինը։

Վերջին օրերին արևմտյան մի շարք աղբյուրներ հայտնել են Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական ակտիվության աճի մասին։ Կրեմլը հերքել է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, թե Արևմուտքն է սադրիչ գործողությունների դիմում՝ մասնավորապես Սևծովյան տարածաշրջանում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button