Փարիզը կարևորում է Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում

Loading...

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Փարիզն ու Մոսկվան պետք է համագործակցեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնաքարերը դնելու համար։

«Մի շարք հարցերում մենք ունենք տարաձայնություններ, բայց կան նաև կետեր, որոնց ուղղությամբ հնարավոր է ռուսների հետ համակարգված աշխատել, կամ, առնվազն՝ կարծիքներ փոխանակել՝ առաջ շարժվելու համար», — ասել է Ժան-Իվ Լե Դրիանը «Լը Մոնդ» պարբերականին։

Այդ հարցերի շարքում Ֆրանսիայի արտգործնախարարը առանձնացրել է նաև Կովկասը, պնդելով, թե անհրաժեշտ է համագործակցել: «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համար հիմք դնելու ուղղությամբ։ Երկխոսությունը կարևոր է, հատկապես՝ ճգնաժամերի ժամանակ»,-ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Անցած շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ու արտգործնախարարը մեկնել էին Փարիզ՝ ֆրանսիական կողմի հետ բանակցությունների՝ «2+2» ձևաչափով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button