Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է «Արևելյան Զանգեզուրի շրջանում Իրանի հետ սահմանի վերականգնված հատվածում ինժեներական ցանկապատերի տեղադրման» մասին։
Աղբյուրի համաձայն՝ ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով 1230 մետր երկարությամբ ինժեներական պարիսպների տեղադրումն ավարտվել է, 1300 մ տարածքի վրա աշխատանքները շարունակվում են։
Ադրբեջանական կողմը տեղեկացնում է, որ ընթացիկ ամսում հարևան Իրանի հետ սահմանի ազատագրված տարածքի 25 հեկտար է մաքրվել ականներից և չպայթած զինամթերքից։