Բայդենը «սև ցուցակում» է ընդգրկել չինական 59 ընկերություն

Բայդենը «սև ցուցակում» է ընդգրկել չինական 59 ընկերություն

10:06  
04 Հունիս 2021   
661

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրաման՝ չինական 59 ընկերություն «սև ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ։ Դրանց թվում է հեռահաղորդակցական ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։

Արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 2-ից, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Բայդենի հրամանն ընդլայնում է ԱՄՆ կառավարության հնարավորությունը`արձագանքելու գաղտնալսման տեխնոլոգիաների ոլորտում չինական ընկերությունների սպառնալիքներին , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրամանը թույլ է տալիս ԱՄՆ-ին արգելել ներդրումները չինական ընկերություններում, որոնք խաթարում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությունն ու դեմոկրատական արժեքները։ Հրամանն արգելում է ԱՄՆ-ում գտնվող անձանց մասնակցել բորսայում չինական ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքին։

Hayatsk.info

Հեշթեգներ:
Աշխարհ  
 

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button